logo
Հայ | Eng | Рус
Նախաբան
Հարգելի՛ բարեկամ,

«Աշտարակ-Կաթ» ընկերությունն անակնկալ է պատրաստել Ձեզ համար:

Դա մեր համեղ, հմայիչ և խիստ օգտակար «Կովիկն»  է: 

Ձեր և Ձեր երեխաների առողջությունը  տարիներ  շարունակ եղել է  «Աշտարակ-Կաթ» ընկերության ուշադրության կենտրոնում: Եվ այս անգամ մտահոգության առարկան դարձավ հայ բժիշկների կողմից 1000 դպրոցականների շրջանում իրականացված հետազոտությունը, որը բացահայտեց մեր երեխաների մոտ առկա ավելորդ քաշի  տագնապահարույց  խնդիրը: Իսկ որ ավելորդ քաշը ժամանակի ընթացքում դառնում է մեր սրտի ամենամեծ թշնամին` փաստ է:

Սա է պատճառը, որ մենք մշակեցինք կաթնամթերքի նոր տեսակ, որը՝ պահպանելով ալպիական մարգագետիններից մթերված անարատ կաթի բոլոր օգտակար բաղադրիչները, միևնույն ժամանակ ունի շատ կարևոր մի առանձնահատկություն: Դա ցածր յուղայնությունն է, ինչն անշուշտ, առողջության գրավականն է և կօգնի մեր երեխաներին ապագայում զերծ մնալ սրտի խնդիրներից ու անցանկալի գիրությունից:


Թող մեր «Կովիկն» այսուհետև չպակասի Ձեր սառնարաններից: