logo
Հայ | Eng | Рус
Ինչու՞ հենց «Կովիկ»

Ավանդաբար մարդիկ օգտագործում են կաթնամթերք, որը հարուստ է օրգանիզմի համար անհրաժեշտ բազմաթիվ օգտակար նյութերով:
Ցածր յուղայնությամբ կաթնամթերքի ամենամեծ ԳԱՂՏՆԻՔԸ շատ պարզ է. այն պարունակում  է ավելի շատ կալցիում և սպիտակուցներ, ավելի  քիչ  յուղ և նույնքան օգտակար տարրեր, որքան ավանդական կաթնամթերքը:

5 պատճառ` ցածր յուղայնությամբ կաթնամթերք օգտագործելու համար

Խոլսետերինի կարգավորում
«Կովիկը» պարունակում է խոլեստերինի նվազագույն քանակ և ունի ցածր յուղայնություն, ինչը կօգնի հետագայում խուսափել խոլեստերինի կուտակումներից:

Նորմալ քաշ
«Կովիկում» առկա կալցիումը նպաստում է օրգանիզմից անցանկալի ճարպերի հեռացմանը, հետևաբար նաև քաշի կարգավորմանը, իսկ յուղի ցածր պարունակությունը թույլ չի տալիս գիրանալ և ծանրաբեռնել սրտի աշխատանքը:

Ոսկորների ամրություն
Չնայած «Կովիկն» ունի ցածր յուղայնություն, այն պարունակում է ավելի շատ  կալցիում և սպիտակուց, քան ավանդական կաթնամթերքը: Իսկ դա ոսկորների ամրության և նրանց ձևավորման հիմնական միջոցներից մեկն է:

Հարուստ է վիտամիններով
«Կովիկ» կաթնամթերքը պարունակում է վիտամին D, որն օգտակար է ոսկորների նորմալ աճի և օրգանիզմում կալցիումի յուրացման համար:

Առողջ անոթներ
Շնորհիվ կալցիումի և մագնեզիումի` «Կովիկը» կանխարգելում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը: