logo
Հայ | Eng | Рус
Ի՞նչ է յոգուրտը
Յոգուրտը հայտնի է եղել հին Բաբելոնում:
Արևելքի բնակիչներն այն անվանում էին «կաթիկ» կամ «գաթիկ»,  սիցիլիացիները՝ «մեկորադ», իսկ եգիպտացիները` «լեբեն»:
Յոգուրտների մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվել, իսկ համաձայն նրանցից մեկի` Աստված բացահայտել է յոգուրտի և նրա զարմանահրաշ հատկությունների գաղտնիքը Աբրահամին, ով դրա շնորհիվ ապրել է 175 տարի:

Իսկական յոգուրտը կենդանի կաթնաթթվային մանրէներ պարունակող մթերք է, որի պատրաստման հիմքը կաթն է և յոգուրտի մերանը: Կենդանի յոգուրտը մինչև պիտանիության ժամկետի ավարտը պարունակում է կենդանի յոգուրտային կուլտուրաներ, որոնք դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա` չեզոքացնելով բացասական բակտերիաների ազդեցությունը: Յոգուրտները դիսբակտերիոզի դեմ պայքարի հիանալի միջոց են:
«Աշտարակ-Կաթ» ընկերության յոգուրտները պատրաստվում են առանց կոնսերվանտների, պարունակում են վիտամիներ` А, В1, В2, В6, В12, С, D, Е,  միկրոէլեմենտներ` Са, К, Na:
Կաթը, որն օգտագործվում է յոգուրտի պատրաստման ժամանակ, ստացվում է  ծովի մակարդակից 2000մ բարձրության վրա գտնվող ալպիական մարգագետիններում սնվող կովերից:
Այս ճանապարհով արտադրված յոգուրտները համեղ են, էկոլոգիապես մաքուր և իհարկե  օգտակար, իսկ  մրգերի և հատապտուղների կտորները (դեղձ, բանան, բալ, մոշ,  ելակ և այլն)  յոգուրտներին տալիս են գերազանց համ: