logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Այս տարի եւս մեր սպառողը կաթնամթերքի պակաս չի նկատի. «Աշտարակ Կաթ»-ի ներկայացուցիչ
Այս տարի եւս մեր սպառողը կաթնամթերքի պակաս չի նկատի. «Աշտարակ Կաթ»-ի ներկայացուցիչ
15:10 - 25.11.2013

«Աշտարակ կաթ» ընկերությունն արժանացել է «Ժողովրդական ապրանքանիշ» մրցանակի: Ստորեւ ներկայացնում ենք NEWS.am-ի հարցազյույցը «Աշտարակ Կաթ»-ի Մարկետինգի բաժնի ղեկավար Արամ Մինասյանի հետ:

Պարոն Մինասյան, «Աշտարակ Կաթ»-ի թթվասերն ստացել է  Ժողովրդական ապրանքանիշ N1 մրցանակը: Ձեզ համար սպասելի՞ էր այս արդյունքը:

Մեր ընկերությունը իր գործունեությունը սկսել է 1995 թվականից: Խորհրդային միության փլուզումից հետո, մենք առաջին ընկերություններից մեկն էինք, որ սկսեցինք կաթնամթերքի արտադրությունը: Եվ հատկանշական է, որ ընկերության առաջին արտադրատեսակը հենց թթվասերն էր: Առաջին իսկ օրվանից մենք որդեգրեցինք մի քաղաքականություն՝ ամբողջությամբ կողմնորոշված դեպի սպառողը: Շուրջ երկու տասնամյակի ընթացքում մենք մշտապես հսկայական ուշադրություն ենք դարձրել արտադրանքի որակին, սպառողին ենք ներկայացրել նոր արտադրատեսակներ: Կարծում ենք, որ սա է պատճառը, որ  սպառողի մոտ կաթնամթերքը հիմնականում ասոցացվում է «Աշտարակ Կաթ»-ի հետ եւ հետեւաբար ժողովրդական ապրանքանիշը սպառողը պարգեւեց մեզ:

Վերջերս հաճախակի են դարձել կաթի եւ կաթնամթերքի օգտակարության վերաբերյալ նյութերը: Սպառողները ինչպե՞ս են արձագանքում այդ  խորհուրդներին:

Կաթի եւ կաթնամթերքի օգտագործումը տարիներ շարունակ բնութագրական է եղել հայերի համար: Գրեթե բոլորին է հայտնի առողջության եւ երկարակեցության գաղտնիք համարվող կաթնամթերքի տեսակների մասին: Այդուհանդերձ, Հայաստանում ներկայումս կաթնամթերքի սպառման մակարդակը ցածր է առողջապահական նորմաներից: Եվրոպական երկրներում կաթնամթերքի որոշ տեսակներ մի քանի անգամ ավել են սպառվում Հայաստանի համեմատ: Դրա պատճառներից մեկն էլ կաթնամթերքային աղանդերի սպառման մշակույթի բացակայությունն է Հայաստանում: Այդ պատճառով մենք հսկայական աշխատանք ենք տանում հայ սպառողի մոտ ձեւավորելու առողջ սնունդի օգտագործման մշակույթը: Մեր ընկերությունն առաջինն է եղել բոլորիս համար սիրելի ջնարակված պանրիկների, սպառողական տարբեր խմբերի համար նախատեսված յոգուրտների, ցածր յուղայնությամբ կաթնամթերքի ամբողջական շարքի արտադրության ոլորտում: Կարծում ենք տարիների ընթացքում մեր շուկան եւս կզարգանա եւ կառուցվածքային առումով կհասնի եվրոպական երկրների չափանիշներին:

Շուտով կսկսվի ամանորյա թոհուբոհը, որի ընթացքում շուկայում նկատվում է տարբեր ապրանքների դեֆիցիտ: Կաթնամթերքի պարագայում կատարվո՞ւմ են արդյոք պատրաստություններ:   

Պատրաստություններ, իհարկե, կատարվում են: Հաշվի առնելով տարիների ընթացքում կուտակած փորձը, մենք արտադրությունն ու վաճառքը պլանավորում եւ իրականացնում ենք այնպես, որ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր խանութում առկա լինի մեր արտադրատեսակը: Ամանորին մենք աշխատում ենք ուժերի գերլարված վիճակում՝ գիտակցելով կաթի, թթվասերի ու մածունի անհրաժեշտությունը Նոր տարվա ուտեստների պատրաստության ընթացքում: Այս տարի եւս մեր սպառողը կաթնամթերքի պակաս չի նկատի:


Հետ