logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Գյուղատնտեսության նախարարն այցելեց Աշտարակ-Կաթ ընկերություն
Գյուղատնտեսության նախարարն այցելեց Աշտարակ-Կաթ ընկերություն
09:59 - 24.12.2013

Դեկտեմբերի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց կաթնամթերքի շուկայի առաջատար Աշտարակ-Կաթ ընկերություն՝ տեղում ծանոթանալու նախատոնական օրերին կաթնամթերքի արտադրության ու իրացման գործընթացներին: Նախարարը շրջայց կատարեց ընկերության արտադրամասերում, ծանոթացավ թողարկվող արտադրատեսականուն, տեսավ անձնակազմի ներգրավվածությունը ամանորյա եռուզեռին՝ բնակչությանը թարմ կաթնամթերքով ապահովելու նվիրական գործին:

Նախարարի այցից հետո, ընկերության արտադրության ղեկավար Լևոն Թոփչյանն «Առաջին լրատվական»-ի հետ հարզազրույցում հավաստիացրեց, որ ընկերությունն աշխատում է ողջ հզորությամբ և այս տարի ևս շուկայում կաթնամթերքի դեֆիցիտ չի լինի:

- Պարոն Թոփչյան, Ամանորի նախօրեին հայաստանյան շուկայում հաճախ սննդի տարբեր տեսակների դեֆիցիտ է նկատվում: Ի՞նչ կասեիք կաթնամթերքի մասին:

- Սովորաբար, յուրաքանչյուր տարի, դեկտեմբերի 25-ից սկսած՝ կաթնամթերքի նկատմամբ սպառողական պահանջարկը կտրուկ աճում է՝ կապված տոնական ուտեստների և զանազան աղցանների պատրաստման հետ: Մենք արդեն ունենք բազմամյա փորձ և յուրաքանչյուր տարի Ամանորից առաջ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, որպեսզի կարողանանք բավարարել ողջ պահանջարկը կաթնամթերքի նկատմամբ: Ներկայումս ընկերության ողջ անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի մեր սպառողը դարակաշարերի վրա տեսնի միայն թարմ և որակյալ կաթնամթերք:

-Հնարավո՞ր եք համարում նախատոնական օրերին ընդառաջ կաթնամթերքի գնաճը:

- Հավատարիմ մնալով մեր սպառողին, նախատոնական այս օրերին Աշտարակ-Կաթի ոչ մի արտադրատեսակ չի թանկանա: Բայց կցանկանայի նշել, որ ներկայումս ընկերությունն աշխատում է մոբիլիզացված ռեսուրսներով՝ կապված վերջին մի քանի տարիներին սկսված և ներկայումս շարունակվող հումքի գների կտրուկ թանկացման հետ: Այս օրերին մենք փորձում ենք հումքի և էներգակիրների թանկացման հետևանքները հաղթահարել մեր սեփական ռեսուրսների միջոցով, գործընկերների աջակցությամբ և վարկային միջոցների հաշվին՝ առավելագույնս հաշվի առնելով սպառողի շահերը:

- Օրերս հայտնի դարձավ, որ «Գելափ Ինտերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից կատարված հարցումների արդյունքում Ձեր ընկերությունն արժանացել է «Լավագույն կաթնամթերք արտադրող» մրցանակին: Սպասելի՞ էր արդյոք Ձեզ համար այդ պարգևը:

- Աշտարակ-Կաթ ընկերությունն իր ստեղծման օրվանից ի վեր որդեգրել է արտադրանքի բարձր որակի և նրա մշտական հսկողության քաղաքականություն, որն էլ եղել և մնում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Կցանկանայի նշել, որ այս օրերին ևս մենք առավել զգոնությամբ և պատասխանատվությամբ ենք հետևում բարձր և կայուն որակի ապահովմանը և կարծում ենք, որ մեր ընկերությունն իրոք արժանի է «Լավագույն կաթնամթերք արտադրող» բարձր կոչմանը: Շնորհակալ ենք սպառողներին գնահատականի համար և վստահեցնում ենք, որ այսուհետ ևս կանենք առավելագույնը՝ ստեղծված ավանդույթը պահպանելու և շարունակելու համար:
Աղբյուրը՝ 1in.am


Հետ