logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Աշտարակ-Կաթը՝ լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն. Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիա
Աշտարակ-Կաթը՝ լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն. Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիա
10:05 - 25.12.2013

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» կողմից երևանցիների շրջանում կատարված հարցումների համաձայն` լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն է ճանաչվել Աշտարակ-Կաթը:
Հարցմանը մասնակցել է 1067 մարդ, ովքեր լավագույն տիտղոսին են արժանացրել հայկական 26 ընկերությունների: Սպառողները պատասխանել են հարցերին, թե հատկապես որ խանութներից են օգտվում, ինչ են խմում, ուտում և որտեղ են անցկացնում ժամանակը: Հարցաթերթիկները պարունակել են տասնյակ հարցեր, որոնց արդյունքում որոշվել են տարբեր ոլորտներում լավագույնը համարվող ընկերությունները:
«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչությանը սպառողական շուկան մանրամասն ուսումնասիրելու առաջարկ էր արել Պանարմենիան մեդիա գրուպը, իսկ հուշագիրը կնքվեց ամռանը:


Հետ