logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Ի՞նչ ուտել և չուտել Ամանորից հետո
Ի՞նչ ուտել և չուտել Ամանորից  հետո
12:23 - 10.01.2014

Ամանորը, հատկապես հայերի համար, ոչ միայն նոր տարվա սկիզբ է, այլ նաև մի լավ «ուտելու-խմելու տոն»: Երկու-երեք օր անց արդեն զգացվում է` «այդքան ուտել- խմելու արդյունքը»:
Ինչպե՞ս լիցքաթափվել:
Բժիշկները խորհուրդ են տալիս անցնել մեղմ սննդային ռեժիմի, օգտագործել ավելի շատ կաթնամթերք` մածուն, յոգուրտ, կեֆիրներ, հեղուկներ, աղցաններ, սահմանափակել սննդի մսային տեսականին, քանի որ ծանրաբեռնում է և լյարդը, և երիկամները, սահմանափակել կամ հրաժարավել ալկոհոլից, արագ մարսվող սննդից` շոկոլադ, քաղցրավենիք:

Անհրաժեշտ է նշանակել բեռնաթափման օրեր, ուտել հաճախակի, բայց քիչ, ուտելուց հետո մնալ կիսասոված վիճակում, որպեսզի չծանրաբեռնել ստամոքսը: Բացարձակ առողջ մարդը, «չնայած նման մարդ գրեթե չկա», նման դիետայով կարող է սնվել մոտակա 10-օրվա ընթացքում, իսկ այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն, պետք է դիմեն բժշկի ու հետևեն կոնկրետ դիետայի: Իսկ օրական անհրաժեշտ է 2 լիտր մաքուր ջուր խմել:


Հետ