logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
«Աշտարակ կաթը»՝ ամենավստահելի կաթնամթերք արտադրողը Հայաստանում
«Աշտարակ կաթը»՝ ամենավստահելի կաթնամթերք արտադրողը Հայաստանում
11:32 - 29.09.2014

«Լավագույն կաթնամթերք արտադրող» մրցանակը, որին սեպտեմբերի 27-ին արժանացավ «Աշտարակ կաթ» ընկերությունը, շուրջ 20 տարիների բարեխիղճ աշխատանքի գնահատականն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Աշտարակ կաթ» ընկերության գործադիր տնօրեն Նարինե Բադանյանը:

«Այս մրցանակը «Աշտարակ կաթի» ընդհանուր գործունեության գնահատականն է։ Վարկանիշն ստացել ենք Gallup International սոցիոլոգիական ընկերության հետազոտությունների արդյունքում. մեզ համար էլ էր դա անակնկալ: Սա մեզ համար շատ բարձր պարգեւ է, որը մի կողմից շատ ուրախալի է, մյուս կողմից բարձրացնում է բնակչության հանդեպ մեր պատասխանատվությունը: Սա նաեւ այն բանի գնահատականն է, որ մեր գործունեության մեջ մենք առաջնային նպատակ ենք դարձրել արտադրանքի բարձր որակը պահպանելը»,-ասաց Նարինե Բադանյանը՝ նշելով, որ մրցանակը շարժիչ ուժ կլինի ընկերության ձեռքբերումները պահպանելու, ավելի բարեխղճորեն բնակչությանը կաթնամթերք մատակարարելու գործում:

«Աշտարակ կաթ»-ի արտադրանքի հանդեպ սպառողների վստահությանը, տնօրենի խոսքով, ընկերությունը ծանոթ է նաեւ սպառողների զանգերից եւ բազմաթիվ շնորհակալական պատվոգրերից:

Ընկերությունը կաթնամթերքի արտադրությունը սկսել է 1995թ. Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի պանրի գործարանի հիմքի վրա: Ընդամենը 15 աշխատակցով՝ թթվասերի, կաթի, մածունի և 8 տեսակի պաղպաղակի արտադրությամբ իր գործունեությունն սկսած «Աշտարակ կաթ»-ը տարիների ընթացքում դարձել է ոլորտում լավագույններից մեկը: Այժմ արդեն 500 աշխատակից ունեցող, շուրջ 50 տեսակ կաթնամթերք եւ 45 տեսակ պաղպաղակ արտադրող ընկերության հաջողության բանալին, ըստ գործադիր տնօրենի, այն է, որ իրենք մշտապես պահպանում են արտադրանքի բարձր որակը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը «Հանրային վարկանիշ» ընկերության պատվերով Հայաստանի ամբողջ տարածքում իրականացրել է սոցիոլոգիական հարցումների հետազոտական ծրագիր, որի արդյունքում «Աշտարակ կաթ»-ը Հայաստանում ճանաչվել է «Լավագույն կաթնամթերք արտադրողը», արժանացել «Գրան պրիի»: Ընկերությանը մրցանակը հանձել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ սեպտեմբերի 27-ին:

Աղբյուր՝ news.am


Հետ