logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Տարվա լավագույն կաթնամթերք արտադրող Աշտարակ-կաթ ընկերությունն ամփոփում է տարին
Տարվա լավագույն կաթնամթերք արտադրող Աշտարակ-կաթ ընկերությունն ամփոփում է տարին
11:46 - 30.12.2014

Ավարտին է մոտենում 2014 թվականը, եւ բարի ավանդույթի համաձայն, «Աշտարակ-Կաթ» ընկերությունն ամփոփում է տարին: 2014 թվականի ուղին լի էր դժվարություններով ու փորձություններով:
«Աշտարակ-Կաթ» ընկերությունն իր հավատարիմ սպառողների եւ անձնվեր աշխատակազմի օգնությամբ հաղթահարեց դժվարություններն ու խոչընդոտները՝ համալրելով իր հաջողությունների գրանցամատյանը:
Հավատարիմ սպառողների վստահության շնորհիվ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը շուրջ 20 տարի պահպանում է իր առաջատարի դիրքը կաթնամթերքի շուկայում: 2014 թվականին «Աշտարակ-Կաթ» ընկերությունը հերթական անգամ ճանաչվեց «Լավագույն կաթնամթերք արտադրող»  եւ արժանացավ  «Գրան պրիի»: Նման գնահատականն, իրավամբ, ընկերության ընդհանուր գործունեության գնահատականն է:  Կարճ ժամանակ անց «Ժողովրդական ապրանքանիշ №1» քվեարկության արդյունքում «Աշտարակ-Կաթի» կաթնաշոռը ճանաչվեց հաղթող եւ արժանացավ մրցանակի:
Ընկերությունը, ուսումնասիրելով միջազգային շուկան եւ ժամանակակից միտումները, մշտապես հանդես է եկել նորույթներով՝ փորձելով առավելագույնս բավարարել սպառողի պահանջմունքները: Այս տարի նույնպես ընկերությունն ընդլայնեց իր պաղպաղակի եւ կաթնամթերքի տեսականին նոր արտադրատեսակներով: Ընկերությունը սպառողին ներկայացրեց մեկ կիլոգրամանոց մածունը, «Կովիկ» փափուկ կաթնաշոռը, փոքր փաթեթավորմամբ «Դասական» կաթնաշոռը ու պաղպաղակի մի քանի նոր տեսակներ: Տարեվերջին էլ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը իր սպառողին ներկայացավ «Թթվասերիկ» թթվասերային մթերքով, որն առանձնանում է խոլեստերինի ցածր պարունակությամբ:
Բացի ոլորտում արձանագրած հաջողություններից ու թարմացված տեսականուց, «Աշտարակ-Կաթ» ընկերությունը 2014  թվականին իրականացրել է մի շարք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր: Սոցիալական եւ կորպորատիվ ծրագրերում ընդգրկվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնց նպատակը եղել է առողջության պահպանումն ու ամրապնդումը:
Ամփոփելով 2014  թվականը՝ ոլորտի առաջատար «Աշտարակ-Կաթ» ընկերությունը շնորհավորում է իր հավատարիմ սպառողների, աշխատասեր ֆերմերների, իր աշխատակիցների եւ համայն հայության գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ ցանկանալով ամենայն բարիք, քաջառողջություն եւ ավելի բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք 2015 թվականին:

Աղբյուր՝ News.am


Հետ