logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Աշտարակ Կաթն ու Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլը գյուղացու կողքին են
Աշտարակ Կաթն ու Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլը գյուղացու կողքին են
16:23 - 10.04.2012

“Աշտարակ Կաթ” ՓԲԸ և “Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ” միջազգային կազմակերպության հայկական մասնաճյուղի միջև դեռևս 2011 թ. սեպտեմբերի 6-ին վավերացվեց փոխըմբռնման հուշագիր, նպատակ ունենալով “Աշտարակ Կաթ” Ընկերության հետ համագործակցող ֆերմերային տնտեսություններին աջակցել գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման գործում: Լոռու, Սյունիքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի Ագարակ, Շաղատ, Խաչաղբյուր, Շատվան և Վահան համայնքներում մեկնարկված ծրագրով ընթացիկ տարում սկսվել են գարու, հաճարի և կարտոֆիլի սերմացուի բաշխումը “Աշտարակ Կաթ” Ընկերության հետ համագործակցող շուրջ 150 գյուղացիական ընտանիքներին, որի նպատակն է զարգացնել անասնաբուծության համար անհրաժեշտ կերարտադրությունը նշված համայնքներում:
Կովերի արհեստական սերմնավորման աշխատանքների կազմակերպման ու անասնաբուծության զարգացման ծրագրերի իրականացման նպատակով Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) միջոցով “Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ”  կազմակերպության ներկայացուցիչները վերոնշյալ համայնքներին տրամադրել են արհեստական սերմնավորման գործիքներ ու սարքավորումներ:

Կազմակերպվել են ուսուցման դասընթացներ նշված համայքների տեխնիկ անասնաբույծների համար, ովքեր այսուհետ կկատարեն սերմնավորման աշխատանքները գյուղերում: Միայն 2012 թվականին պլանավորված է նշված աշխատանքները իրականացնել շուրջ 500 գյուղացիական տնտեսություններում: Յուրաքանչյուր համայնքում աշխատանքներ կիրականացվեն տրամադրված 1000 չափաբաժին սերմնահեղուկի միջոցով:

Նշված աշխատանքներում “Աշտարակ Կաթ” Ընկերությունը իր հետ համագործակցող համայնքներին օգտագործման նպատակով կտրամադրի կաթի պաղեցման սարքավորումներ, լաբորատոր սարքեր` մեծացնելու կաթի հավաքման, պահպանման հզորությունները: Իրականացվում են խորհրդատվական աշխատանքներ` բարձրորակ ու անվտանգ կաթ ստանալու նպատակով:


Հետ