logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Չգիրանանք, ամառ է գալիս
Չգիրանանք, ամառ է գալիս
15:56 - 27.04.2012

Վերջերս մամուլում մեծ արձագանք են գտել 33-ամյա ամերիկուհի Սյուզան Էմանի մասին քննարկումները: Նա կշռում է ոչ ավելի, ոչ պակաս 343 կգ, և ինչն առավել հետաքրքիր է` նա երազում է ավելի գիրանալ և դառնալ պատմության մեջ ամենագեր կինը:

Գիրացումը չարիք է և լուրջ հիվանդություն: Այն կարող է լինել ինչպես ժառանգական, այնպես էլ ձեռքբերովի: Գիրացումից խուսափելու լավագույն միջոցներից մեկը սպորտն է: Ֆիզիկական ակտիվությունը նորմալացնում է արյան շրջանառությունը և կարգավորում նյութափոխանակությունը:

Միաժամանակ պետք է նվազագույնի հասցնել ճարպոտ ուտեստները՝ նախապատվությունը տալով ծովամթերքին, ձկնեղենին ու կաթնամթերքին, սեղանին միշտ ունենալ թարմ մրգեր ու բանջարեղեն:

Նիհարելուն մեծապես նպաստում է կաթի և կաթնամթերքի պարբերաբար օգտագործումը: Բժիշկ-դիետոլոգների համոզմամբ, աղեստամոքսային տրակտի առողջության գաղտնիքը հենց կաթնամթերքի մշտական օգտագործման մեջ է: Կաթի մեջ առկա է օրգանիզմին շատ անհրաժեշտ կալցիումի ու կենդանական ծագման սպիտակուցների մեծ պաշար:

Նիհարելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս նաև մշտապես օգտագործել յոգուրտներ: Նրանցում առկա կենդանի կաթնաթթվային մանրէները բարելավում են մարսողությունը և նպաստում հյուսվածքներում կուտակված ճարպերի այրմանը:

Ողջ աշխարհում այսօր գնալով մեծանում է ցածր յուղայնությամբ կաթնամթերքի սպառումը: Այն ոչ միայն ունի անարատ կաթի օգտակար բոլոր հատկանիշները, այլև հարուստ է կալցիումով, կալիումով, մագնեզիումով և խիստ օգտակար այլ բաղադրիչներով: Ընդ որում այս ամենի հետ մեկտեղ նվազագույնի է հասցված գիրանալուն նպաստող առաջին պայմանը` յուղը:

Այս ամենը հաշվի առնելով` կարելի է եզրակացնել, որ նիհարելու միակ պայմանն ամենևին էլ երկարատև և տանջալի դիետաները չեն: Կարելի է պարզապես ի սկզբանե ճիշտ սնվել. այդ դեպքում առողջությունն ապահովագրված կլինի, իսկ գիրանալը` քիչ հավանական:

Աղբյուր` http://panorama.am/am/health/2012/04/25/milk-fat/


Հետ