logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Հայաստանում մարդկանց մոտ նկատվում է ճարպակալման միտում. բժիշկ
Հայաստանում մարդկանց մոտ նկատվում է ճարպակալման միտում. բժիշկ
19:17 - 21.05.2012

Ըստ «Բորմենտալ» կենտրոնի հոգեբան, գլխավոր մասնագետ Արմինե Փաշայանի՝ Հայաստանում ինչպես և ամբողջ աշխարհում մարդկանց մոտ նկատվում է ճարպակալման, ավելորդ քաշի միտում:
 
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ վերջին՝ 2007թ. վիճակագրական տվյալներով, ՀՀ բնակչության 57%-ն ունի ավելորդ քաշ: Ընդ որում, Երևանում ավելի մեծ է ճարպակալում ունեցող մարդկանց թիվը, քան շրջաններում: Թիրախային խումբը միջին տարիքն է և հիմնականում կանայք են:

Էնդոկրինոլոգ Բամինա Բաղրամյանը պարզաբանեց, թե ինչպես կարելի է իմանալ` ունի մարդն ավելորդ քաշ, թե ոչ:
 
«Դրա համար անհրաժեշտ է մարդու քաշը բաժանել հասակի քառակուսու վրա: Եթե այդ թիվը 18-ի 24-ից հատվածում է, դա նորմալ է արդեն»,- ասաց էնդոկրինոլոգը: 

Ավելորդ քաշի առկայությունը շատ հեշտ է հաշվարկել նաև ինքնուրույն` օգտվելով BMI (Body Mass Index) հաշվիչից, որը մարդու գիրության աստիճանի  որոշման լավագույն մեթոդներից մեկն է:

Բաղրամյանի խոսքով՝ գիրությունը հետևանք չէ հորմոնալ խախտման: Միայն 1.5 տոկոսի դեպքերում է հորմոնալ խախտումը դառնում գիրության պատճառ: «Ինսունհինգ տոկոսի դեպքում դա սխալ սննդի, գերսնման և պասիվ ֆիզիկական շարժունակության հետևանք է»,- նշեց նա:
 
Քաշի ավելացման պատճառ, բժիշկների խոսքով, կարող է դառնալ միանգամից մեծ քանակությամբ սնունդ ընդունելը, նույնիսկ եթե օրվա ընթացքում մարդը ոչինչ չի կերել: Բացի այդ, սխալ է սոված վիճակում միանգամից ուտել դեսերտային սնունդ, դա ևս նպաստում է ավելորդ քաշի ձեռք բերմանը:
 
Կարևոր պայմաններից է ուտել հաճախակի, քանի որ քաղցը պատճառ է գիրացման: Եթե ուշացնում ենք սնունդ ընդունելը, նյութափոխանակությունը դանդաղում է, առաջացնում է գիտություն»,- ասաց Բամինա Բաղրամյանը:
 
Ըստ Արմինե Փաշայանի՝ ավելորդ քաշից կարող են առաջանալ սիրտանոթային և հենաշարժական համակարգի հիվանդություններ: Փաշայանը նշեց նաև, որ ճարպակալումը համարվում է հոգեսոմատիկ հիվանդություն, այսինքն` այն ազդում է մարդու հեգական աշխարհի վրա. մարդու մոտ առաջանում է տագնապ, անհանգստություն, բարդույթներ առօրյա և սեռական կյանքում:

Այս իմաստով, բժշկի խոսքով, կարևոր է հիվանդության առաջացման պատճառները վերացնելու հետ մեկտեղ աշխատել նաև հոգեբանական կողմի վրա:

Աղբյուր` tert.am


Հետ