logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Ամփոփվեց «Միասին օգնենք երեխաներին» ակցիան
Ամփոփվեց «Միասին օգնենք երեխաներին» ակցիան
11:28 - 20.06.2012

Հունիսի 20-ին  Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում ամփոփվեց «Միասին օգնենք երեխաներին» ակցիայի արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաշվետվությունը և հիմնադրամին փոխանցեց  3 752 156 դրամ:

Ակցիայի միջոցով իրականացրեց դրամահավաք` նպատակ ունենալով աջակցել Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկներին:

Նախագծին իրենց ներդրումն ունեցան Սթար առևտրային ցանցը, իր գործընկերներն ու մատակարարները` մասնավորապես  Աշտարակ Կաթ,  Էյ Ջի Պրինտ, Կոկա Կոլա, Թամարա, Ավշարի Գինու Գործարան, Պիկանտ Համ, Ինվեստ -Ինտորգ, Բեկոն Պրոդուկտ, Աստի Թրեյդինգ, Կիլիկիա, Սելենա Սերվիս և մի շարք այլ ընկերություններ:  Համատեղ ուժերով հիմնադրամի օգտին հավաքվեց 3 752 156 դրամ, որից 901 156 հավաքագրվել է խանութներում տեղադրված արկղերի միջոցով, 1 420 000` մատակարարների և գործընկերների, 431 000` ընկերության աշխատակիցների, 1մլնը` փոխանցվեց ՍԹԱՐ ընկերության կողմից:   

Աշտարակ Կաթը «Միասին օգնենք երեխաներին» ակցիայի շրջանակներում տրամադրեց 500000 դրամ:

Այս տարի նախագիծն իրականացվել է Սթար առևտրային ցանցի 27 խանութներում հատուկ արկղերի տեղադրմամբ, ինչպես նաև ընկերության ֆեյսբուքի էջում: Ստեղծվեց հատուկ բաժին «Ուզում եմ ապրել», որի միջոցով սոցիալական ցանցի օգտատերերը կարողացան աջակցել հիմնադրամին` պարզապես թողնելով քաջալերող հաղորդագրություն հիմնադրամի մանուկներին: 

Լեյկեմիայով հիվանդ երեխաների բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական բաժանմունքի հիման վրա, 2009թ. սեպտեմբերի 9-ին: Հիմնադրամի նպատակն է բարձրացնել բուժման արդյունավետությունը.
•միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխան բուժում
•լեյկեմիայով հիվանդ երեխաների սոցիալ-հոգեբանական խնդիրների լուծում
•ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների ձեռքբերում
•արյունաբանների մասնագիտական որակավորման բարձրացում և վերապատրաստում

Տեսահոլովակը դիտելու համար սեղմեք այստեղ http://www.youtube.com/watch?v=rx7M7rUlhr0
Բարերարների և նրանց արված նվիրատվության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ` հետևյալ հղումով http://star.am/am/news/393/


Հետ