logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մածունը շոգին դիմակայելու լավագույն միջոց
Մածունը շոգին դիմակայելու լավագույն միջոց
11:20 - 03.07.2012

Վաղուց ապացուցված ճշմարտություն է, որ ամառվա տապից պաշտպանվելու լավագույն միջոցը շոգ օրերին  պարբերաբար  կաթնաթթվային մթերքներ  օգտագործելն է:
Սա անվիճելի այն փաստերից է, որ դարեր առաջ իմացել են նաև մեր նախնիները և ամառային շրջանում մշտապես օգտագործել  սառը մածուն և թան:
Այս մթերքներն անփոխարինելի են  հատկապես բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատելու դեպքում, քանի որ ծարավը հագեցնելու հետ մեկտեղ զովության հաճելի զգացողություն են պարգևում,  միաժամանակ թույլ չտալով,  որ կիզիչ արևի տակ օրգանիզմը ջրազրկվի: 

Շոգից պաշտպանելու նույն էֆֆեկտն ունի    նաև կեֆիրը` համեղ մի ըմպելիք, որը նույնպես  շատ լավ հագեցնում է ծարավը և պարունակում օգտակար բազմաթիվ նյութեր:
Կաթնաթթվային մթերքների միջոցով  ամառվա շոգը մեղմելու  երևույթն ունի մի կարևոր առավելություն ևս.  հաճախ  տոթ միջավայրը քիչ թե շատ տանելի դարձնելու համար  բնակարաններում և ավտոմեքենաների մեջ ոմանք չարաշահում են քամհարներն ու օդորակիչները, իսկ թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ` գիտեն բոլորը:

Մածուն, թան ու կեֆիր օգտագործողներն ապահովագրված են այդ վտանգից. փոխարենը` ծարավը չի անհանգստացնում և օրգանիզմը ստանում է այնքան անհրաժեշտ կալցիումի, օրգանական ու հանքային  նյութերի, ինչպես նաև վիտամինների ցանկալի պաշարը:  

Շոգից պաշտպանելու և ծարավը հագեցնելուց բացի, մածունն ունի ևս մեկ կարևոր հատկանիշ. ցածր յուղայնությամբ մածունը դիետիկ սնունդ է օգնում է ազատվել ավելորդ քաշից և ունենալ բարեկազմ կազմվածք:


Հետ