logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Այսօր Կովիկի ծննդյան օրն է, լրացավ նրա 2 տարեկանը
Այսօր Կովիկի ծննդյան օրն է, լրացավ նրա 2 տարեկանը
15:48 - 15.11.2012

Այսօր մեր սիրելի Կովիկի ծննդյան օրն է: Նա դարձավ 2 տարեկան:

Հավատարիմ մնալով իր առաքելությանը, այն է` առողջ սերնդի ձևավորումն ու զարգացումը Հայաստանում, Աշտարակ Կաթ ընկերությունը 2010թ. մշակեց կաթնամթերքի մի նոր ուղղություն` ցածր յուղայնությամբ կաթնամթերքի շարք ամբողջ ընտանիքի համար:

2010թ. նոյեմբերի 15-ին ծնվեց Կովիկը:

Մինչև Կովիկի ծնունդը մարդիկ իհարկե օգտագործում էին կաթնամթերք, որը հարուստ էր մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ բազմաթիվ օգտակար նյութերով, բայց Կովիկի ԳԱՂՏՆԻՔԸ շատ պարզ էր. այն պարունակում էր ավելի քիչ յուղ և նույնքան օգտակար տարրեր, որքան ավանդական կաթնամթերքը:

Պահպանելով 6000 ընտանիքներից մթերված ալպիական մարգագետինների անարատ կաթի բոլոր օգտակար բաղադրիչները, միևնույն ժամանակ Կովիկն ունի շատ կարևոր մի առանձնահատկություն: Դա ցածր յուղայնությունն է, որն անշուշտ, առողջության գրավականն է և կօգնում է մեր երեխաներին ապագայում զերծ մնալ սրտի խնդիրներից և անցանկալի գիրությունից:

Ամենակարճ ժամանակահատվածում Կովիկը դարձավ ժամանակակից մարդկանց ամենասիրելի բրենդը: Համաձայն կատարված հետազոտությունների,  Կովիկի սպառողները հենց այն մարդիկ են, ովքեր մտածում են իրենց և իրենց բալիկների առողջության և բարեկազմության մասին:

Շնորհավոր ծնունդդ, մեր առողջ սրտի ընկեր Կովիկ:



Հետ