logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Համագործակցում են Կարմիր խաչն ու «Աշտարակ-Կաթը»
Համագործակցում են Կարմիր խաչն ու «Աշտարակ-Կաթը»
12:52 - 19.11.2012

Նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում (ք.Երեւան, Պարոնյան 21/1) Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) եւ «Աշտարակ-Կաթ» փակ բաժնետիրական ընկերության  միջեւ կստորագրվի փոխըմբռնման հուշագիր:

Երկու ընկերությունների կողմից համատեղ իրականացվող «Առողջ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի մայիսից: Դրա շնորհիվ 10-14 տարեկան 1600 երեխա` Երեւանի եւ մարզերի 34 դպրոցներից,  իրազեկվել է այն մասին, թե  ինչ է առողջ ապրելակերպը, առողջ սնունդը եւ սննդակարգը, շրջակա միջավայրի պաhպանութունը, ինչ վնաս են հասցնում ծխախոտն ու ալկոհոլը:

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունն ու  անհրաժեշտությունը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու «Աշտարակ-Կաթը» որոշել են շարունակել համագործակցությունը դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի տարածման ոլորտում:

Աղբյուր` news.am



Հետ