logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Դարձիր բարեգործ` գնելով «Աշտարակ-Կաթ»-ի դասական կաթնամթերքը
Դարձիր բարեգործ` գնելով «Աշտարակ-Կաթ»-ի դասական կաթնամթերքը
15:32 - 16.01.2013

«Աշտարակ-Կաթ» ընկերությունը սկսում է երկարատև համագործակցություն «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հետ: «Նվիրիր կյանք» հիմնադրամն օգնում է արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով տառապող երեխաներին, հոգում նրանց բուժման և դեղորայքի համար անհրաժեշտ ծախսերը: Հիմնադրամի աջակիցների օգնությամբ արդեն բազմաթիվ երեխաներ են բուժվել և շարունակվում են բուժվել:

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին է միանում «Աշտարակ-Կաթ» ընկերությունն՝ իր հազարավոր սպառողների հետ: Ընկերությունը մշակել է յուրահատուկ մեթոդ, որի օգնությամբ յուրաքանչյուր սպառող, առանց որևէ ներդրում անելու, կարող է դառնալ բարեգործ:
Չկա մի մարդ, ով երբևէ մտածած չլինի բարեգործություն անելու մասին. «Աշտարակ-Կաթ»-ը մատնանշում է հեշտ և կարճ ճանապարհ: Այսուհետ, ընկերության սպառողները, գնելով «Նվիրիր կյանք»-ի լոգոտիպով արտադրատեսակները, կօգնեն  քաղցկեղով և ծանր հիվանդություններով տառապող երեխաներին:
Յուրաքանչյուր գնում օգնություն կլինի որևէ հիվանդ փոքրիկի բուժման համար: Ամեն օր հոգալով իր ընտանիքի առողջ սնվելու պահանջը` սպառողը կնպաստի հիվանդ երեխաների բուժմանը:

Որքան շատ մարդ կարևորի ու մասնակցի  այս նախաձեռնությանը, այնքան շատ երեխաների նվիրական երազանք իրականություն կդառնա:


Հետ