logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Կաթը նվազեցնում է թթվայնության մակարդակը բերանի խոռոչում և կանխում կարիեսը
Կաթը նվազեցնում է թթվայնության մակարդակը բերանի խոռոչում և կանխում կարիեսը
12:45 - 19.08.2013

Այն, որ կաթը հարուստ է կալցիումով, որն օգնում է մեր ատամներին առողջ լինել` ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սական դա կաթի միակ առավելությունը չէ: Պարզվեց, որ կաթը նաև նվազեցնում է բերանի խոռոչում թթվայնությունը և կարգավորում pH մակարդակը: Հետազոտությունների արդյունքում նմանատիպ եզրակացության են եկել ԱՄՆ-ի Իլլինոյիսի համալսարանի մասնագետները:
Հետազոտություններին մասնակցել են 20 մարդ, ովքեր 20 գրամ քաղցր փաթիլներ ուտելուց հետո ըմպում էին խնձորի հյութ, ջուր և կաթ: Գիտնականները չափել են հետազոտության մասնակիցների բերանի խոռոչում թթվայնության մակարդակը ինչպես ուտելուց առաջ, այնպես էլ ուտելուց հետո, ինչից հետո նրանց առաջարկել են ըմպել ջուր, խնձորի հյութ և կաթ: Յուրաքանչյուր ըմպելիքը խմելուց կես ժամ անց մասնագետները կրկին չափում էին թթվայնության մակարդակը:
Արդյունքում պարզվել է, որ միայն կաթն է էապես նվազեցնում թթվայնության մակարդակը և կարգավորում рН-ը, ինչը հնարավորոթյուն է տալիս կանխել կարիեսի զարգացումը:

Աղբյուր՝ hasarakutyun.am


Հետ