logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Օրական 1 բաժակ Սարի կաթ և Դուք առողջ եք
Օրական 1 բաժակ Սարի կաթ և Դուք առողջ եք
17:03 - 03.10.2013

Առողջ ապրելակերպի սկիզբն առողջ սննդակարգն է: Սխալ սնվելու հետևանքով խախտվում է օրգանիզմի նյութափոխանակությունը, թուլանում դիմադրողականությունը, գլուխ են բարձրացնում քրոնիկ հիվանդությունները, արագանում է ծերացումը: 
Արտասահմանյան շատ երկրներում մարդիկ վաղուց են ամրագրել առավոտյան կաթ խմելու մշակույթը, իսկ վերջին շրջանում շեշտը դրվում է հատկապես ցածր յուղայնությամբ կաթի վրա: Շարքային եվրոպացու, ամերիկացու համար այս ապրելակերպը սովորույթ է: Հայ սպառողը ևս հնարավորություն ունի օգտագործելու ցածր յուղայությամբ կաթ և կաթնամթերք: Գիտականորեն ապացուցված է կաթի և կաթնամթերքի օգտակար հատկանիշները օրգանիզմի համար: Իսկ առողջ լինելու համար անհրաժեշտ է կաթն ու կաթնամթերքը դարձնել օրական սննդակարգի անբաժանելի մասը:
Օրական 1 բաժակ ցածր յուղայնությամբ կաթի օգտագործումը կպարգևի Ձեզ.
Ամուր ոսկորներ, առողջ ատամներ: Աշխարհում յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ  ոսկորների փխրունության հետևանքով կոտրվածք է լինում, ինչն առաջանում է օրգանիզմում կալցիումի պակասի հետևանքով: Մեկ բաժակ ցածր յուղայնությամբ կաթը պարունակում է 299մգ կալցիում: Այն օրգանիզմի կալցիումի օրական պահանջի 30%-ն է: Կալցիումը նպաստում է նաև ատամների առողջությանը, արյան ճնշման կարգավորմանը, մկանային և նյարդային համակարգերի նորմալ գործունեությանը:
Սուր տեսողություն: Բոլորիս հայտնի հավկուրության հիմնական պատճառը օրգանիզմում վիտամին D-ի պակասն է:1բաժակ կաթը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ  վիտամին A-ի օրական պահանջի 10%-ը:
Ամուր նյարդեր: Կաթում պարունակվող վիտամին B-ն նպաստում է արյան կարմիր գնդիկների ձևավորմանը, նյարդային բջիջների նորմալ կենսագործունեությանը, նպաստում է սպիտակուցների ճեղքմանը և տարրալուծմանը օրգանիզմում: Այս վիտամինն օգտակար է նաև աչքերի և մաշկի համար: Վիտամին B-ի պակասը բերում է նյարդային համակարգի գործունեության խանգարման, ուղեղի և սրտի աշխատանքի խաթարման:
Առողջ սիրտ-անոթային համակարգ: Կալիումով հարուստ սննդի ամենօրյա օգտագործումը երկու անգամ նվազեցնում է կաթվածի ռիսկը: Կալիումը կարգավորում է սրտի ռիթմը, պահպանում է օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռությունը, հանդիսանում է հակասկլերոթիկ միջոց, կանխարգելում է աղերի կուտակումը հյուսվածքներում և անոթներում: 1 բաժակ կաթը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ կալիումի օրական պահանջի 11%-ը:
Ուժեղ մկաններ: Սպիտակուցներն անհրաժեշտ են մկանային բջիջների վերականգնման, նոր բջիջների ստեղծման համար: Ի դեպ, կաթը պարունակում է  արագ տարրալուծվող սպիտակուցներ, որոնք շատ արագ են վերածվում ամինաթթուների և ներծծվում արյան մեջ: Այն լավագույն միջոցն է աշխատանքից հետո ուժերը վերականգնելու համար: 1 բաժակ կաթը պարունակում է օրգանիզմի սպիտակուցների օրական պահանջի  16%-ը: 


Հետ