logo
Հայ | Eng | Рус
Պրոմո ակցիաներ
Հրավիրիր Յոգու-Մոգուին Քո դպրոց, Երևան, սեպտեմբեր 2012

Սիրելի երեխաներ,

Յոգու-Մոգուն անակնկալ ունի Ձեզ համար:

Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Յոգու-Մոգուն նորից սկսում է այցելությունները դպրոցներ:

Ուղարկիր երկտող Յոգու-Մոգուին և նա անպայման կայցելի Քո դպրոց:

Սիրելի փոքրիկ,

Յոգու-Մոգուին Քո դպրոց հրավիրելու համար`

    Դու պետք է Յոգու-Մոգուի ֆեյսբուքյան էջին գրես երկտող Յոգուի մասին,

    այնուհետև նշես Քո դպրոցի համարն ու անվանումը:

(Օրինակ`    Իմ ընկերն է Յոգու-Մոգուն, անուշ, համով ու միշտ բարի.

                   Ես ուզում եմ, որ ամեն օր նա իմ կողքին, ինձ հետ լինի )):

 -Յոգու-Մոգու, Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցը սպասում է քեզ)

Յոգու-Մոգուն կայցելի այն դպրոցները, որոնց Յոգուասեր աշակերտները ամենաշատ երկտողերը կթողնեն մեր պատին:

Դե ինչ, միասին գրենք երկտողը և հրավիրենք Յոգու-Մոգուին!!!

Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 24-94-28 հեռախոսահամարով:

 

...
Մեզ հետ ԱՌՈՂՋ ՍԻՐՏ ունենալն ավելի հեշտ է, Երևան, նոյեմբեր 2011

Սրտի հանդեպ ուշադիր պետք է լինել միշտ, իսկ աշնանը և գարնանը` հատկապես:

Աշտարակ Կաթ ընկերությունը և Հայկական բժշկական ասոցիացիան համատեղ հնարավորություն են ընձեռում հետազոտվել և ստանալ բարձրակարգ բուժօգնություն Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնում:

Ձեզ անհրաժեշտ է ընդամենը այցելել ստորև նշված խանութները և գրանցվել հետազոտության համար.

Մեր խորհրդատուները կծանոթացնեն Ձեզ բոլոր մանրամասներին.

Սկսած 2011թ. նոյեմբերի 14-ից

    "Երևան Սիթի" սուպերմարկետ, Տիգրան Մեծ 10,

    "Երևան Սիթի" սուպերմարկետ, Բագրատունյաց 5/3,

    "Երևան Սիթի" սուպերմարկետ, Կոմիտաս 60/2,

իսկ նոյեմբերի 15-ից նաև

    "Սթար" սուպերմարկետ Մաշտոցի 42,

    "Սթար" սուպերմարկետ Գայի 16,

    "Սթար" սուպերմարկետ Էրեբունի 18:

Կենտրոնը գտնվում է Սրտաբանության ինստիտուտի 10-րդ հարկում: Հասցե` Պ. Սևակի 5,

հեռ. 010 288-616, 055 288-616

Խնդրում ենք հերթագրվելու համար զանգահարել նախապես:

www.cardio.am

...
Մրցույթ ԱՄԵՆԱՈՒՇԱԴԻՐ Յոգուասերի համար ! ! ! Երևան, հոկտեմբեր 2011

Դու արդեն տեսե՞լ ես Յոգու-Մոգու նոր հերոսներին:

1. Գտիր խանութներում Յոգու-Մոգու 6 նոր կերպարներին

2. Նկարվիր նրանց հետ

3. Տեղադրիր նկարը Յոգու-Մոգու էջի պատին` http://www.facebook.com/yogumogu

Առաջին 50 ամենա-ամենաուշադիրներին սպասվում են անակնկալ նվերներ…

*Նկարներն անհրաժեշտ է տեղադրել http://www.facebook.com/yogumogu ֆեյսբուքի էջին: Նվերները տրամադրվում են միայն լուսանկարներում պատկերված երեխաներին: Մանրամասների և տեխնիկական աջակցության համար զանգահարել (010) 24-94-28:

 

...